
Միջերկրական ծովում այսօր խորտակվել է 400 միգրանտների տեղափոխող նավ: Նավի ուղևորների գերակշիռ մասը եղել են Սոմալիի քաղաքացիներ, ինչպես նաև փախստականներ Սիրիայից ու Եթովպիայից: Քանի մարդ է զոհվել, դեռևս ստույգ հայտնի չէ, սակայն Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հայտնել է, որ խոսքը մի քանի հարյուր զոհի մասին է:
ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարվա ընթացքում ծովային ճանապարհով Եվրոպա է փորձել հասնել 180 հազար մարդ, նրանցից 800-ին այդպես էլ չի հաջողվել հասնել Հին աշխարհամաս:




