Միջազգային

Լավրովը ֆրանսիացի գործընկերոջ հետ ապրիլի 19-ին կքննարկի ԼՂ խնդիրը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 19-ին կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ և կքննարկի Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Դրա մասին ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվության բաժնի հաղորդագրությունում:

«Բանակցությունների ընթացքում նախարարները կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցում փոխգործակցության հարցը, նաև՝ միջազգային խնդիրների կարգավորման ընթացքը, ներառյալ՝ իրավիճակն Ուկրաինայում, Լիբիայում, Սիրիայում և, ընդհանուր, Մերձավոր Արևելքում»,- հայտնել են գերատեսչությունից։

Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են, որ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բռնության ալիքի առնչությամբ կքննարկվեն հետագա քայլերը, որոնք պետք է համաձայնեցնեն երկու երկրների արտգործնախարարությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»։

Կարդացեք նաև

Back to top button