ԿարևորՔաղաքական

Պաշտպանության նախարարը ռազմական գործողությունների, Ադրբեջանի ագրեսիայի եւ առաջնագծում ծառայողների սոցիալական ծագման մասին

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն է այսօր քննարկվում հանրապետական կուսակցության խորհրդի նիստում։ Այն անցնում է դռնփակ։

Մինչեւ ՀՀԿ շենք մտնելը՝ լրագրողների հետ կարճատեւ զրույց է ունեցել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։  «Մեր սպառազինությունը պատշաճ մակարդակի է եւ մարտական գործողությունների ժամանակ ապահովվել են եւ պաշտպանական, եւ հակառակորդի ճշգրիտ խոցման, համազարկային եւ այլ ստորաբաժանումների գործողությունները»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ բանակի ռազմաբժշկական վարչությունը, մեր առողջապահական համակարգն ու բժիշկները այս օրերին հրաշքներ են գործել՝ փրկելով բազմաթիվ զինծառայողների կյանքեր։

Ռազմական գործողություններից հետո եւ ԼՂՀ ՊԲ- ն, եւ ՀՀ ՊՆ- ն համապատասխան վերլուծություններ են արել, որոշել մեր եւ դրական, եւ թույլ կողմերը, սակայն, ըստ Սեյրան Օհանյանի, այսօր ամենաառաջնայինն է ապացուցել, որ ագրեսիան սանձազերծել է Ադրբեջանը։

ՊՆ նախարարը՝ ադրբեջանական ագրեսիայի ապացույցների մասին

Սոցիալական ցանցերում, նաեւ հասարակության մեջ ընդհանրապես այս օրերին քննարկում են, որ առաջնագծում հիմնականում սոցիալական անապահով ընտանիքների երեխաներն են ծառայում։ Ինչո՞ւ զոհվածների մեջ, եւ ընդհանրապես առաջնագծում, չկան պաշտոնյաների երեխաներ։

ՊՆ նախարարը՝ առաջնագծում ծառայողների սոցիալական ծագման մասին

Կարդացեք նաև

Back to top button