Միջազգային

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 1000 մարդ

Ճապոնական Կումամոտո շրջանում նախօրեին  գրանցված  6,5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 1000 մարդ, գրում է Ռիա նովոստին:

Ավելի վաղ երկրի կառավարությունը հայտնել էր, որ երկրաշարժի հետևանքով 760 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 9 հոգի զոհվել է:

Նախօրեին Ճապոնիայի հարավում գտնվող Կյուսյու կղզում   տեղի էր ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ: Ամենաուժեղ ցնցումի ուժգնությունը կազմել է 7 բալ՝ ճապոնական մասշտաբով առավելագույն մակարդակը:

Երկրաշարժից հետո տեղի է ունեցել ավել քան 120 հետցնցում: Առանց էլէներգիա է մնացել ավելի քան 14 հազար  ընտանիք, առանց ջրի՝ 20 հազար ընտանիք, առանց գազի՝ 6 հազար ընտանիք: Ավելի քան 44 հազար մարդ տարհանվել է:

Կարդացեք նաև

Back to top button