Հասարակություն

Անձնագիր չունեցող արցախցիները կարող են բուժօգնություն ստանալ միջնորդագրով

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտուց վերջին իրադարձությունների հետևանքով այս պահին Հայաստանում գտնվող այն քաղաքացիները, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք, սակայն իրենց մոտ չունեն անձնագիր, ապա անհրաժեշտ բուժում ստանալու համար կարող են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունից ստանալ համապատասխան միջնորդագիր և ներկայացնել ՀՀ առողջապահության նախարարություն։

Առողջապահության նախարարությունից հորդորում են, մանրամասները ճշտելու համար Միգրացիոն ծառայություն զանգարել 060-275-034 և և 060-275-024, իսկ ՀՀ առողջապահության նախարարություն` 010-56-56-08 հեռախոսահամարներով։

Կարդացեք նաև

Back to top button