Միջազգային

Սիրիայի խորհրդարանական ընտրությունները՝ այսօր

Այսօր Սիրիան խորհրդարան է ընտրում հարաբերական հրադադարի պայմաններում։ Երկրի տարածքում այսօր, տեղի ժամանակով ժամը 7-ին, բացվել են ավելի քան 7000 ընտրատեղամասեր, որոնք կփակվեն երեկոյան ժամը 19.00-ին։

Ժողովրդական խորհրդի (խորհրդարան) ընտրությունները կդառնան երկրորդը երկրում զինված հակամարտության մեկնարկի պահից։ Ընտրատեղամասեր չեն բացվի Իդլիբ և Ռաքքա նահանգներում, որոնք վերահսկվում են «Ջեբհաթ Ալ-Նուսրա» և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումների կողմից:

Խորհրդարանում 250 տեղի համար կպայքարի 3500 թեկնածու։

Կարդացեք նաև

Back to top button