Մշակույթ

Գանձագողի գտածոները՝ համաշխարհային արժեք

sonahakobyan
Օրերս Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում գանձագողի գործունեության արդյունքում  հայտնաբերվել են ուշագրավ գտածոներ, որոնք բնորոշ են ուրարտական ժամանակաշրջանին: Ներկայացնելով գտածոները՝ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն, հնագետ, արվեստաբան Հակոբ Սիմոնյանը նշել է, որ խոսքը մոտ 200 գտածոները միասին է՝ մարտական սակրեր, արվեստի գործեր, զինվորի բրոնզե արձանիկ: Նա նաև նշել է, որ գանձագողի շնորհիվ գտնվածը մշակութային բացառիկ հավաքածու է ներկայացնում: Գտածոն թվագրվում է Վանի թագավորության ժամանակաշրջանին՝ Քրիստոսի ծնունդից առաջ 8-6-րդ դարեր:

Ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիքի: Սա թերևս այն դեպքն է, երբ գանձագողը բոլորովին պատահական, հասարակ մետաղորսիչի շնորհիվ, հայտնաբերել է մշակութային բացառիկ նշանակություն ունեցող նմուշներ: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» փոխտնօրեն, հնագետ, արվեստաբան Հակոբ Սիմոնյանը հիացած է՝ զարմանալի հայտնագործություն է կատարվել:

Շուրջ 200 կտորից բաղկացած հավաքածուն գանձագողը գտել է Սյունիքի մարզի Եղվարդ գյուղում, որից հետո փորձել է վաճառել գտածը և հենց այստեղ էլ ամեն ինչ բացահայտվել է, պատմում է Հակոբ Սիմոնյանը:

Իսկ թե ինչպես է այս հավաքածուն հայտնվել այս տարածքում, գետնի տակ թաղված, արդեն այլ պատմություն է ու թերևս դժվար էլ բացահայտվի:

Սա այնպիսի մի զարմանալի հայտնագործություն է, որ համաշխարհային արժեք է ներկայացնում և պետք է ցուցադրվի ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի ճանաչված թանգարաններում: Ի դեպ՝ փորձագետը նշեց, որ գանձագողը մի քիչ տարօրինակ մարդ է: Նշված գտածոյից բացի  ցույց է տվել ևս երեք դամբարանադաշտ, որոնք ցուցակագրված չեն եղել: Հակոբ Սիմոնյանը նշեց, որ այդ մարդը յուրահատուկ «հոտառություն» ունի և այժմ լրջորեն մտածում է նրան ևս իր արշավախմբերում  ներգրավելու մասին:

Կարդացեք նաև

Back to top button