Քաղաքական

Լավրովի հերթական կոչը կողմերին

Ռուսաստանը կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը, այսօր ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում շվեյցարացի պաշտոնակից Դիդյե Բուրգհալտերի հետ Մոսկվայում վարած բանակցություններից հետո:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ռուսաստանի արտգործնախարարն ասել է. «Մենք շահագրգիռ ենք քաղաքական ուղղությամբ դրական առաջընթացի ապահովմամբ՝ բարդ այս հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հասնելու համար»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Համատեղ ասուլիսի ժամանակ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ներկայիս սրացումը Ղարաբաղյան հակամարտության հարցով կարևոր, լուրջ հարց է:«Ռուսաստանի ջանքերի շնորհիվ իրավիճակը փոքր ինչ հանդարտվեց, սակայն տարածաշրջանը շարունակում է բարդ մնալ, կա հակամարտությունների սրացման վտանգ: Անհրաժեշտ ենք համամրում համակարգված բանակցային գործընթացը, երկխոսությունը, որպեսզի վերջապես գանք այդ հակամարտության կարգավորման ասել է Բուրգհալտերը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ առանձնազրույցից հետո:

Կարդացեք նաև

Back to top button