

«Մենք ունեցանք բազմաթիվ զոհեր, բայց հավատացեք, այն ինչ նախապատրաստել էին նրանք, մեզնից կարող էր անհամեմատ ավելի շատ կյանքեր խլեր, եթե չլիներ մեր բանակի ոգին ու բարձր պատրաստվածությունը»,-ասում է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով քառօրյա պատերամի գրեթե ողջ ընթաքում առաջնագծում էր և այսօր իր տպավորություններն ու մի քանի դիտարկումներն է կիսել լրագրողների հետ:
«Քառօրյա պատերազմի ընթացքում առաջնագծում վավերագրեցինք այն, ինչ հնարավոր էր, այն ինչ հնարավոր էր ներկայացնել ցենզուրայի սահմաններում, երեկ ցուցադրվեց հեռուստատեսությամբ, իսկ դա նկարահանված նյութի չնչին տոկոսն էր միայն»,-ասում է կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով «Հայոց ազգային գվարդիայի» կամավորականների կազմում ապիլի 2-ից առաջնագծում էր:
Մարդկային հերոսության ու անձնազոհության բազմաթիվ օրինակներ, դրանց անդրադառնալու ժամանակ դեռ կլինի:
Առաջնագծում զինվորների մոտ գտնվող բջջային հեռախոսների մասին, որին բազմիցս անդրադարձել են նաև պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները: Արշակ Զաքարյանը դիմում է մասնավորապես զինծառայողների ծնողներին. «Հեռախոսը 50 տոկոսով ավելացնում է ձեր զավակների զոհ դառնալու հավանականությունը, դա ընդհանրապես պետք է վերացնել»,-ասում է Զաքարյանը:
«Ինչու է գերզգայուն էլեկտրոնային սարքերի փոխարեն սահմանը վերահսկվում պահածոների տուպերով»,-հարցի իրական հասցեատերն, իհրակե, կինոռեժիսոր Զաքարյանը չէ, բայց նա էլ ունի իր ոչ մասնագիտական կարծիքը:
«Ամենաաշխատող բանն այդ բանկան է, չեք հավատում, որ ասում եմ»:
«Մենք ունեցանք բազմաթիվ զոհեր, բայց հավատացեք, այն ինչ նախապատրաստել էին նրանք, մեզնից կարող էր անհամեմատ ավելի շատ կյանքեր խլեր, եթե չլիներ մեր բանակի ոգին ու բարձր պատրաստվածությունը»,-ասում է Արշակ Զաքարյանը: Առաջիկայում նա կրկին կմեկնի առաջնագիծ՝ վավերացնելու հետպատերազմյան իրականությունն ու օգնելու վերականգնել ավերված տներն ու ենթակառուցվածքները:
Արցախում, մասնավորապես Թալիշում այժմ հենց այսպիսի օժանդակության կարիք կա:




