

«Եզդի ժողովուդն իր ճակատագրով անխզելիորեն կապված է հայ ժողովրդի հետ: Այս պայքարում մենք հաղթեցինք մեր ոգու և միասնականության շնորհիվ»,- այսօր ասել է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը: Ըստ նրա՝ մենք ծանր փորձության միջով անցանք, որից դասեր քաղելու ժամանակն է:
«Մենք պաշտպանեցինք մեր հայրենիքը, օջախը, հողը, որտեղ ծնվում ու արարում են մեր զավակները, որտեղ հանգչում են մեր ծնողները: Հաղթեց մեր ոգու միասնությունը, հավատն ու բնավորությունը: Մեր խոնարհումը բոլոր նահատակներին ու փառք ու պատիվ մեր զինվորին»,- ասում է «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը։
Սա փորձություն էր, որից դասեր քաղելու ժամանակն է: Կարևորագույն դասը, ըստ Ամո Շարոյանի, ընդունել է, որ մեր ցավը մենք պիտի բուժենք: Մեր միասնականությունը դարձնենք ուժ, ինչպես սահմանին, այնպես էլ՝ միջազգային ատյաններում, ասում է։
«Եզդի ժողովուրդն իր ճակատագրով անխզելիորեն կապված է հայ ժողովրդի հետ: Հայկական Սփյուքի հետ միասին այս պայքարում միասնական է նաև աշխարհում սփռված եզդի ժողովուրդը»,- ասում է Ամո Շարոյանը:




