
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումը հնարավոր է միայն տարածաշրջանում քաղաքական կարգավորման հասնելուց հետո, հայտարարել է ԵԱՀԿ- ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը՝ Մոսկվա- Վիեննա տեսակամրջի ընթացքում։ Ռուսաստանն առաջատար դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում հրադադարի գործում, ասել է նա։
«Մենք ունենք մի կարեւոր արդյունք՝ հրադադարի հաստատում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակի նման ուշադրության, ինչպես նաեւ Ռուսաստանի առաջատար, «շարժիչ» դերի պայմաններում այս գործընթացում հակամարտության կողմերը հասկացան ռազմական գործողությունների շարունակման անհեռանկարությունը»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։
Դիվանագետի խոսքով՝ այժմ կարեւոր է, որ համանախագահները ամրագրեն հրադադարը եւ անցնեն վստահության միջոցառումների ամրապնդման քայլերին, կարգավորման սկզբունքների մշակմանը, որոնք վաղուց դրված են բանակցությունների սեղանին։




