
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր Բաքվում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում այս պահին հաստատված հրադադրարը կլինի երկարատեւ։
«Այս պահին հաստատված հրադադարը կլինի երկարատեւ, կողմերը կկարողանան շարունակել քննարկումները բանակցային սեղանի շուրջ»,- Բաքվում այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վստահեցրել է Ռուսաստանի վարչապետը: Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Մոսկվան կանի հնարավորինը՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: Նա շեշտել է, որ հրադադարի հաստատման համար մեծ ջանքեր են գործադրվել և ցանկալի է, որ այդ ամենը իզուր չանցնի:
«Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը խիստ հուզում է Ռուսաստանի իշխանություններին: Մեզ համար բացառիկ կարևորություն են ներկայացնում հարաբերությունները երկու պետությունների հետ էլ»,- հայտարարել է ՌԴ վարդապետը։




