
ՀՀ ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոﬔքենան վթարի է ենթարվել և գլորվելով ընկել ձորը: Այս մասին «Ռադիոլուրին» տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այս պահին ﬕայն կարող եմ հաստատել, որ դեպքը տեղի է ունեցել, զոհերի եւ վիրավորների մասին տեղեկությունները ճշտվում են»,-ասել է Արծրուն Հովհաննիսյանը: Հավելյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ:




