
Այսօր 69 տարեկան հասակում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Հրաչյա Լյուդվիգի Սարուխանը։
Հրաչյա Սարուխանի թաղման կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով:
Հրաչյա Սարուխանի հոգեհանգստի արարաողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 17:00-ին, Վանաձոր քաղաքում (հասցե` Մարգարյան նրբանցք, 13 տուն), վերջին հրաժեշտը` ապրիլի 10-ին, ժամը 11:00–13:00-ն, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, հուղարկավորությունը` Մարգահովիտ գյուղի գերեզմանատանը:




