
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Մոսկվայի համար հավասարապես կարևոր են հարաբերությունները ինչպես Հայաստանի, այնպեսլ էլ Ադրբեջանի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Բաքվում Մեդվեդևը ասել է, որ Ռուսաստանը հուսով է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն խաղաղություն կհաստատվի:
«Ղարաբաղյան հակամարտության գոտում սրացումը սովորական իրավիճակ չէ: Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը ջանում է կարգավորել հակամարտությունը: Ռուսաստանը չի խնայի իր ջանքերը այդ հարցը կարգավորելու համար»:
Նշենք, որ Բաքվում այս պահին տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի առանձնազրույցը Ադրբեջանի նախագահի հետ:




