Քաղաքական

Սեղանին Կազանի փաստաթուղթն է, Բալայանը մեկնաբանում է Լավրովի հայտարարությունը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքվում այսօր արած հայտարարությանն է արձագանքել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«2011 թ.կողմերին ներկայացված Կազանի փաստաթուղթը բանակցությունների սեղանին է։ Ադրբեջանը հրաժարվում է այն ընդունել` չնայած, որ նախօրոք համաձայնեցվել է Բաքվի հետ։ Մենք բազմիցս խոսել ենք դրա մասին։ ԴեռեւսԿազանում հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներկայացրել է տասը նոր առաջարկ եւ փաստացի խափանել կարգավորման սկզբունքների համաձայնեցումը»,-ասել է Տիգրան Բալայանը:

Կարդացեք նաև

Back to top button