Միջազգային

Համանախագահները հանդիպել են Ալիեւի հետ

Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի, Պիեռ Անդրիոյի, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի Անջեյկ Կասպրշիկի հետ:

Հանդիպմանը, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության, քննարկվել է ղարաբաղա -ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ կապված իրավիճակը:

Համանախագահները ողջունել են հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումը, ընդգծել, որ բանակցությունները, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, պետք է ավելի ակտիվանան, և հակամարտությունը պետք է արագորեն կարգավորում գտնի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկա օրերին հանդիպումներ կանցկացնեն նաև Երևանում և Ստեփանակերտում:

Կարդացեք նաև

Back to top button