ԿարևորՔաղաքական

Մինսկի խումբը համանախագահներին բանակցությունները վերսկսելու աջակցություն է հայտնել

Մինսկի խումբը, ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ- ն, Ֆրանսիայի, Բելառուսի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Շվեդիայի, Թուրքիայի, ինչպես նաեւ ԵԱՀԿ ապագա եւ նախկին նախագահող երկրների՝ Ավտրիայի եւ Սերբիայի ներկայացուցիչների, այսօր տարածած հայտարարության մեջ դատապարտել են շփման գծի երկայնքով աննախադեպ բռնության բռնկումը, ցավակցում բոլոր տուժած ընտանիքներին, կողմերին հորդորում անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը՝ հայտարարելով՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

«Իրավիճակի վատթարացումը ցույց է տալիս Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո համապարփակ լուծման համար բանակցությունների անհապաղ վերսկսման անհրաժեշտությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց աջակցությունը ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի միջնորդական ջանքերին եւ ողջունել կողմերի հետ որքան հնարավոր է շուտ ուղիղ խորհրդակցություններ նախաձեռնելու ծրագրերը։

 

Կարդացեք նաև

Back to top button