
Պաշտոնական Թեհրանն իր միջնորդական ջանքերն է առաջարկում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Իրանական «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը զանգահարել է իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանին: Հեռախոսազրույցը, ըստ իրանական աղբյուրի, տեղի է ունեցել այսօր։
Զարիֆն իր մտահոգությունն է արտահայտել և պատրաստակամություն հայտնել՝ կառուցողական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործում, եթե, իհարկե, կողմերը համաձայն են:
Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Իրանի արտգործնախարարը լարվածությունը քննարկել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:




