Միջազգային

Մոսկվան ԼՂ գոտում լարվածության մեջ արտաքին ուժերի չի մեղադրում

Մոսկվան արտաքին ուժերին, այդ թվում՝ Անկարային, չի մեղադրում Լեռնային Ղարաբաղում լարվածության բռնկման մեջ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Մոսկվան հույս ունի, որ Բաքվին եւ Երեւանին ուղղված խաղաղության կոչերը կլսվեն։ «Մեր դիրքորոշումը ներկայացրել են նախագահը, ԱԳՆ- ն, պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապվել է իր պաշտոնակիցների հետ։ Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել, հաստատել ենք նախագահի՝ որքան հնարավոր է արագ դադարեցնել հրադադարի խախտումը ուղերձը։ Հույս ունեմ, մեր այս կոչերը կլսվեն»-, ասել է նա։

Լավրովն ընդգծել է Մինսկի խմբի համանախագահների մշակումները ձախողելու փորձերը։ «Մենք կարող ենք արձանագրել, որ կան փորձեր նրանց կողմից, որոնց չի բավարարում ղարաբաղյան հակամարտության հիմնարար մոտեցումները»,- Լավրովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ- ը։

Կարդացեք նաև

Back to top button