Միջազգային

Երկխոսություն եւ փոխզիջում. Նարիկշինի կոչը՝ կողմերին

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղին երկխոսության և փոխզիջման ճանապարհով է»,- հայտարարել է Ռուսաստանի պետական դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նրա խոսքով, փոխզիջման հասնելու համար ջանքեր պետք է գործադրել անընդհատ:

Պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանը շատ բարդ և ծանր հակամարտության ողջ ընթացքում  վարել է և շարունակում է վարել ինտենսիվ աշխատանք, այդ թվում՝ Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի կարգավորի այդ հակամարտությունը:

«Պետք է ասեմ, որ Ռուսաստանը, հնարավոր է՝ ավելի շատ, քան մյուս երկները շահագրգիռ է Հարավային Կովկասում խաղաղության վերականգնմանբ», -ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ասել է Դումայի խոսնակը:

Կարդացեք նաև

Back to top button