Քաղաքական

ԱԺ խմբակցությունները քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ ապրիլի 3-ին Ազգային ժողովում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների, ինչպես նաև միջազգային խորհրդարանական կառույցներում ընդգրկված պատվիրակությունների անդամներ: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ, քննարկվել են միջազգային գործընկերների հետ աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիները և սահմանին տիրող իրավիճակի ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում որոշվել է ևս մեկ անգամ կոչ անել միջազգային հանրությանը սաստելու Ադրբեջանին, քանի դեռ ուշ չէ՝ կանխատեսելով, որ Ալիևի բռնապետական ռեժիմը, ամենաթողությունից գլուխը կորցնելով, կարող է գնալ է՛լ ավելի անմարդկային քայլերի:

Կարդացեք նաև

Back to top button