Քաղաքական

Պան Գի Մունը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ծայրահեղ անհանգստություն է արտահայտել Լեռնային Ղարաբաղում ծանր սպառազինության օգտագործման և մեծ քանակությամբ զոհերի կապակցությամբ, հայտնում է РИА Новости-ն:

Ինչպես ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության հայտարարությունում` գլխավոր քարտուղարը «կոչ է անում հակամարտության հետ կապ ունեցող բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել զինված գործողությունները, լիովին կատարել կրակի դադարեցման համաձայնությունը և անմիջապես քայլեր ձեռնարկել իրադրության կարգավորման ուղղությամբ»:

Պան Գի Մունը հաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին և բոլոր այն կողմերին, որոնք աշխատում են «այդ վտանգավոր իրադրության լուծման վրա և հետևում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը բանակցությունների հիման վրա» :

Կարդացեք նաև

Back to top button