
Եվրոպացի գործիչները ԼՂ շփման գծում իրավիճակի կապակցությամբ շարունակում են մեկնաբանություններ թողնել սոցիալական ցանցերում։
Մասնավորապես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը Twitter- ում գրել է, որ անհանգստացած է լարվածության աճով եւ նշել, որ «կողմերը պետք է դադարեցնեն ռազմական գործողություններն ու վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»։
Նույն Twitter- ում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Զանիերի նման հայտնում է իր անհանգստության մասին եւ կոչ անում դադարեցնել կրակն ու կայունացնել իրավիճակը։




