Քաղաքական

ԼՂ հարցով խորհրդակցությունը երեքշաբթի օրը՝ Վիենայում. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի խորհրդակցությունները Լեռնային Ղարաբաղի հարցով կկայանան Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում՝ երեքշաբթի: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի կհանդիպեն Վիեննայում, իսկ երեքշաբթի կգումարեն Մինսկի խմբի նիստ՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական շփման գծում  հրադադարի հաստատումից ի վեր սկիզբ առած աննախադեպ լարվածությունը:

Կարդացեք նաև

Back to top button