ԿարևորՔաղաքական

Նախագահ Սարգսյանը կարեւորում է ԱՄՆ դերը՝ տարածաշրջանային անվտանգության գործում

annanazaryan

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին Բոստոնից ժամանել է Վաշինգտոն, որտեղ նույն օրը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ։ Նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, փոխադարձ ջանքերի շնորհիվ հայ-ամերիկյան գործընկերությունն այժմ գտնվում է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում նաև վերջին տարիների տարբեր մակարդակի փոխայցելությունները: Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև ԱՄՆ դերակատարումը տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման գործում, հատկապես՝ ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունը ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

 

Վաշինգոտնում մեկնարկել է միջուկային անվտանգության գագաթաժողովը։ Նման գագաթաժողովները, ուր հավաքվում են աշխարհի տարբեր  երկրների առաջնորդներ տարբեր հարցերի շուրջ մտքեր փոխանակելու լավ առիթ է: Այդ առիթից օգտվելով՝ Վաշնգտոնում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան խնդրի կարագավորման շուրջ խոսել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ ու  նշել է, որ Ադրբեջանի իշխանություններին սթափեցնելու գործում հայկական կողմը ապավինում է միջազգային հանրության և հատկապես Մինսկի խմբի համանախագահող երկրների ակտիվ միջամտությանը։

Նախագահ Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂ հիմնախնդրի նկատմամբ ցուցաբերած ուշադրության և խաղաղ կարգավորմանն ուղղված ակտիվ ջանքերի համար: Իրականացվող քայլերը, ըստ նախագահի, օրինակելի կարող են լինել շատ այլ երկրների խորհրդարանականների համար:

Սերժ Սարգասյանն ու Ջոզեֆ Բայդենը  հույս են հայտնել, որ Միջին Արևելքում փոքրամասնությունների խնդիրները լուծելու, քրիստոնեական համայնքների վերադարձը խթանելու, նրանց բազմադարյա մշակույթը և ժառանգությունը պաշտպանելու նպատակով գործուն ու արդյունավետ մեխանիզմներ կմշակվեն: Նրանք վստահություն են հայտնել, որ համատեղելով ջանքերը` հնարավոր կլինի դիմակայել առկա մարտահրավերները:

Ղարաբաղյան խնդիրը Վաշինգտոնում քննարկվել է նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ու ԱԳ նախարար Էդուարդ Նալաբանդյաին միջև: Վերջինս ներկայացրել է իրավիճակին ու նշել, որ

«Բաքուն, անտեսելով համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահության հատուկ ներկայացուցչի համատեղ կոչը՝ հանդարտություն պահպանել կրոնական տոների օրերին, ակտիվացրել է հրադադարի կոպտագույն խախտումները Սուրբ Զատիկի օրերին։

Ադրբեջանի նման սադրանքները օրինաչափություն են դարձել։ Նույնը կատարվում է նաև բանակցային գործընթացում՝ ասել է ՀՀ ԱԳ նախարարը՝ տեղեկացնելով, որ եթե նախկինում Բաքուն զանազան միջոցներով խոչընդոտում էր բանակցությունները, փորձում էր հարցը տեղափոխել այլ հարթակներ, ապա այժմ, հավանաբար տեսնելով իր քայլերի անարդյունավետությունը, ոչինչ չի կարողացել հորինել, քան՝ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հրաժարվելը։

Նախարար Նալբանդյանը շեշտել է, որ, անշուշտ, սա բանակցային գործընթացի և համանախագահների վրա ճնշում գործադրելու հերթական ապարդյուն փորձն է։

Ի դեպ, հարկ է նշել, որ հակառակորդն այս գիշեր ակտիվացրել է սահմանին հրադադարի պահպանման խախտումների քանակը: ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատժիչ գործողությունների և վերջիններիս ստիպել ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու հետագա քայլերից:

Վաշնգտոնում կայացած հանդիպումները հազիվ թե նպաստեն ղարաբաղյան խնդրում դրական տեղաշարին, համոզված է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Ագրեսիվությունից հետ կանգնելու նախադրյալներ չկա»,- ասում է։

Նա չբառառեց խնդրի կարգավորման վրա Թուրքիայի ազդեցությունը: Այդ երկիրը որպես գործիք օգտագործում է Ադրբեջանին ու դժվար թե մոտ ապագայում խնդրի կարգավորման  առաջընթաց գրանցվի հենց այդ պատճառով՝ ասաց:

Դե իսկ Թուրքիայի նախագահի թիկնապահները Վաշինգտոնում իրարանցում են առաջացրել՝ փորձելով կանխել ցուցարարների բողոքի ակցին: Էրղդողանի անվտանգության աշխատակիցները բռնի ուժով փորձել են հեռացնել Բռուքինգս հաստատությունում Էրդողանի ելույթի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած ակտիվիստներին, ինչից հետո ամերիկյան կողմի ներկայացուցիչները միջամտել են ու պահանջել՝ ձեռքով դիպչեն ցուցաարներին՝ կհեռացվեն տարածքից:

Եվ մինչ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների ու ամերիկյան բարձրաստիճան ղեկավարութան ներկայացուցիչների հետ քննարկվում է Ղարաբաղյան խնդիրը՝ Մոսկվայից  հայտարարություն  տարածվեց, թե Ռուսաստանը և ԱՄՆ-ը համատեղ աշխատում են միջազգային մեխանիզմների շրջանակներում` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ։ Ըստ  Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ հակամարտության խնդրում Մոսկվայի և Վաշինգտոնի մոտեցումները բոլոր հարցերում չէ որ համընկնում են: «Այդուհանդերձ փնտրում ենք լուծում և դրա համար գործի ենք դնում դիվանագիտությունը, ինչը հնարավորություն է տալիս  տարբեր տեսակետները մոտեցնել»,- ասել է Մարիա Զախարովան:

Կարդացեք նաև

Back to top button