Քաղաքական

Ընտրացուցակները հրապարակման ենթակա չեն. պնդում է Վենետիկի հանձնաժողովը

lusinevasilyan
Ընտրական օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովի հաջորդ ՝ ապրիլի 4-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում ամենայն հավանականությամբ չի քննարկվի: Օրենսդրական փաթեթն օրակարգ ներառելու հարցն  այսօր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում չի քննարկվել: Պատգամավորներն ու կառավարության ներկայացուցիչները չեն բացառում, որ ընտրական փաթեթի քննարկման համար արտահերթ նիստ կհրավիրվի:

Նպատակը ոչ թե նախագիծը հապճեպ ներկայացնելն է, այլ դրանում հնարավորինս շատ առաջարկները ներառելը՝  լրագրողների հետ զրույցի ժամանակ ուշացումն այսպես է բացատրել արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Քննարկումնրեը դեռ շարունակվում են: Գիտեք 4+4+4 ֆորմատով քննարկումներ են գնում, դրան զուգահեռ քննարկումներ են ունենում նաև այլ ուժերոի ու դերակատարների հետ: Ուզում ենք հնարավորինս շատ առաջարկներ քննարկել ու ներառել նախագծում»:

Նախարարն այսօր տեղեկացրել է նաև, որ ստորագրված  ցուցակների հրապարակման վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովն օրերս  վերահաստատել է իր դիրքորոշումը: Հարցին  օրերս  անդրադարձել է  հանձնաժողովի «Հանուն ժողովրդավար ընտրությունների» խորհուրդը և  պնդել, որ ստորագրված ընտրացուցակները պաշտոնական  հրապարակման ենթակա չեն:

«Միևնույն ժամանակ, Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ որոշակի հանգամանքների դեպքում ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան  ծանոթանալ ընտրողների ցուցակներին, դրանք պետք է հասանելի լինեն»:

Կարդացեք նաև

Back to top button