
տեղադրվել է ժամը 09։22- ին
լրացվել է ժամը 19։02- ին

Ամերիկյան Հավայի նահանգի օրենսդիր ժողովն ընդունել է բանաձև, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Թիվ 167 բանաձևում, որը վերնագրված է «Հարգելով և ճանաչելով ԼՂՀ-ը», ասվում է, որ Հավայի նահանգի 28-րդ օրենսդիր ժողովի Ներկայացուցիչների պալատը 2016 թվականի հերթական նիստում «ճանաչում է ԼՂ-ի Հանրապետությունը և խրախուսում միջազգային հանրությանը՝ ճանաչելու Ղարաբաղը՝ որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն»։ Այսպիսով՝ Հավային դարձել է յոթերորդ նահանգը, որը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի, Լուիզիանայի, Մեյնի, Կալիֆոռնիայի և Ջորջիայի հետ միասին:
Այս կարևոր իրադարձության մասին ենք այսօր գնահատականներ խնդրել ԼՂ-ի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանից։




