Միջազգային

Միջազգային դատարանն արդարացրել է սերբ արմատական գործչին

Նախկին Հարավսլավիայի հարցով միջազգային դատարանն այսօր արդարացրել է Սերբական ծայրահեղական կուսակցության առաջնորդ Վոիսլավ Շեշելին: Նա այժմ ազատ մարդ է՝ ասել է նախագահող դատավոր Ժան-Կլոդ Անտոնետտին:

Վոիսլավ Շեշելը մեղադրվում էր 1990-ականների սկզբին և 2003 թվականին խորվաթների և մահմեդականների դեմ հանցագործությունների մեջ։ Դատախազները նրա համար պահանջում էին 28 տարվա ազատազրկում, հայտնում է Բի Բի Սի- ն:

Շեշելը միշտ հերքել է Խորվաթիայում եւ Բոսնիայում ռազմական հանցագործությունների մեջ իր մասնակցությունը։

Կարդացեք նաև

Back to top button