Մշակույթ

Մանրամասներ՝ հնագիտական պեղումների արդյունքներից

sonahakobyan
Հնագիտական պեղումների 2015 թվականի արդյունքներից ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը գոհ է: Դրանցից յուրաքանչյուրը բացառիկ նշանակություն ունեն ինչպես հայկական լեռաշխարհի հնագույն անցյալի վերակազմության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար, ասել է Պավել Ավետիսյանը: Ներկայացվել են նաև Վիշապ քարակոթողի ուսումնասիրությունների և «Սոլակ 1» հնավայրում հայ-իտալական արշավախմբի աշխատանքները: Արշավախմբերի գիտաշխատողները ներկայացրել են մանրամասներ պեղումների արդյունքներից:  Դրանցից  պատկերացում ենք ստանում քաղաքակրթության առաջին դրսևորումների մասին ոչ միայն հայկական լեռնաշխարհում, այլև առաջավոր Ասիայի տարածաշրջանում:

 

Դեռ հայկական լեգենդներում եւ առասպելներում հայտնի վիշապաքարերն այսօր արդեն հայ-գերմանական արշավախմբի հնագիտական պեղումների առարկա են։ Դրանք հետազոտվում են ժամանակակից հնագիտության մեթոդներով, ստուգվում են նախկին հետազոտողների տվյալները, ճշտվում վիշապաքարերի նախնական դիրքը: Հատկանշական է,որ վիշապաքարերը, ինչպես խաչքարերը, բնորոշ են միայն Հայկական լեռնաշխարհին: Հիմնականում հայտնաբերվում են  շատ բարձր լեռնային գոտիներում: Դրանք հնում սրբավայրեր են եղել, դրվել առանցքային վայրերում, մարմնավորել են համայնական հիշողության պահպանման ոլորտը: Հայ-գերմանական արշավախմբի ղեկավար Արսեն Բոբոխյանի տեղեկացմամբ՝  պեղումները  բացառիկ են նրանով, որ տեղի են ունենում  3000 մետր բարձրության վրա:

Վաշապաքարերի նշանակությւոնը լիարժեք հասկանալու համար, պետք է դրանք պեղել և ուսումնասիրել նախնական տեղադրման վայրում: Իսկ այն, ինչ ուսումնասիրվել է մինչ օրս, հիմնականում տեղաշարժված վիշապաքարեր են, նկատեց ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը:

Պավել Ավետիսյանի տեղեկացմամբ՝ վիշապ քարակոթողների ամենաարդյունավետ պեղումներն իրականացվել են 2015 թվականին: Անցած տարվա ձեռբերումներից նա առանձնացրեց նաև «Սոլակ-1» հնավայրում հայ-իտալական արշավախմբի աշխատանքները: Արշավախմբի հայկական կողմի ղեկավար Արթուր Պետրոսյանի խոսքով՝ նորահայտ այս հնավայրում պեղված հուշարձանն իր չափանիշներով բնորոշ է ուրարտական ժամանակաշրջանին, բայց կառուցման տեխնիկայով, խեցեղենով ուրարտական չէ, այլ` տեղական: Կարելի է ասել` ուրարտական ստանդարտներով տեղական հուշարձան է, ինչն ինքնին բավական հետաքրքիր ու աննախադեպ երևույթ է, ասում է հնագետը:

Առհասարակ Հայաստանի տարածքում վերջին տարիներին իրականացվող հնագիտական պեղումներն աննախադեպ ծավալների են հասել՝ թե քանակական, թե որակական առումներով: Վերջին տարիների, հատկապես 2015 թվականի պեղումները բացառիկ նշանակություն ունեն ինչպես հայկական լեռաշխարհի հ նագույն անցյալի վերակազմության, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար:

Պավել Ավետիսյանի տեղեկացմամբ, կան անգամ այնպիսի պեղումներ, որոնք կարող են փոխել երկիր մոլորակը բնակեցնելու վաղագույն փուլերի վերաբերյալ եղած տեսակետը:

Կարդացեք նաև

Back to top button