

ՀՀ կառավարության որոշմամբ, Ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնը հանվեց վերջինիս ենթակայությունից և փոխանցվեց Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ենթակայությանը:
Որոշումը պայմանավորված է Ֆինանսների նախարարության վերակազմակերպումով և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն դրանից առանձնացնելու ՀՀ նախագահի հրամանագրով:
Այսպիսով, նախագծով առաջարկվում է «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերանվանել «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի, իսկ վերջինիս կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին:




