Հասարակություն

Հայտնի է, թե ով է ֆինանսավորել զինված խումբը, ինչպես է ձեռք բերվել զինամթերքը

lusinevasilyan
2015-ի նոյեմբերին Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում վնասազերծված զինված խմբի գործով նախաքննության ընթացքում պարզվել են խմբի ֆինանսավորման, զինամթերքի  ձեռքբերման աղբյուրները ՝ այսօր հայտարարել է ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նախաքննության որոշ մանրամասներ է ներկայացրել:

Ըստ պաշտոնյայի ՝ խմբի անդամները  մոտ  65 հազար դոլար ֆինանսավորում են ստացել: Ֆինանսավորողը հայաստանցի է, գործով մեղադրյալ՝ ասել է Միքայել Հարությունյանը՝ առանց անուններ հրապարակելու:   Նա նշել է, որ պարզվել են նաև զինամթերքի ձեռք բերման աղբյուրները: Նրանք, ովքեր խմբի անդամներին զենք են վաճառել կամ նվիրել, կալանավորված են՝ ասել է Համբարձումյանը:

ԱԱԾ պաշտոնյան այսօր գործով ձեռքբերված ապացույցների մասին որոշ լուսանկարներ  է հրապարակել՝ զենք-զինամթերքի,  հանդերձանքի լուսանկարներ,  քարտեզներ ու  նշագրումներ :

Ըստ նախաքննության արդյունքների՝ խումբը թիրախավորել է մի շարք պետական մարմիններ՝ ԱԺ-ի, կառավարության, նախագահի նստավայրի ու ՍԴ շենքերը՝  ծրագրելով  միաժամանակյա զինված հարձակումներ:  Խումբը տեղեկություններ է հավաքել 147 քաղաքական պետական-քաղաքական գործիչների վերաբերյալ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների, Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների:

Նախաքննական մարմնի ձեքին նաև այն տեսագրությունն է, որը խմբի ղեկավարը պետք է հրապարակեր զինված հարձակումից հետո, նաև այն նամակը, որը պետք է ուղղվեր դիվանագիտական կորպուսին:

«Ներկայացվածից էլ պարզ է, որ  նպատակը  բռնությամբ, զինված հեղածրջում իրականացնելն էր: Խմբի գործողություններն ուղղված են եղել պետական ինստիտուտների դեմ: Ուղերձից, դեսպանատներին հասցեագրված նամակից, նաև զենք-զինամթերիքի քանակից  էլ ակհայտ է, որ  խումբը չէր վարանելու իր ամենն  օգտագործելիս»:

Կարդացեք նաև

Back to top button