Միջազգային

EgyptAir-ի ինքնաթիռի առեւանգումը.այս մեկն ահաբեկչություն չէր (լրացված)

տեղադրված 11.30
լրացված 14.11

Վաղ առավոտից աշխարհն ուշի ուշով հետևում է եգիպտական ինքնաթիռի առևանգման հետ կապված պատմության հանգուցալուծմանը, որը կարծես թե, բարեհաջող՝ առանց զոհերի ավարտ է ունենում: Աշխարհը պատուհասած ահաբեկչությունների ֆոնին այս արտակարգ պատահարը, պարզվեց ահաբեկչություն չէ, դե իսկ ինքնաթիռի առևանգման պատճառները՝ անձնական են:

Այն մասին, որ արտակարգ պատահարն ահաբեկչություն չէ, հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Հիշեցնենք, որ հենց Կիպրոսում էր արտակարգ վայրէջք կատարել Եգիպտոսում առևանգված 88 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը:

Հանցագործը՝ Իբրահիմ Սամահան, ինչպես ավելի ուշ տեղեկացրել են նրա հարազատները հոգեկան խանգարում ունի: 55-ամյա տղամարդն ունի Միացյալ նահանգների քաղաքացիություն, որոշ լրատվամիջոցների տվյալներով դասավանդում է Ատլանտայի համալսարանում, մասնագիտությամբ բժիշկ-անասնաբույժ է:

Կիպրոսի նախագահը՝ Նիկոս Անաստասիադիսը հայտնել է նաև, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվող տղամարդու արարքի պատճառները նախկին կնոջ հետ հարաբերություններ են:

Հիշեցնենք, որ Ալեքսանդրիայից Կահիրե թռչող ինքնաթիռն առևանգվել էր, տղմարդը նախ պահանջել էր փոխել ուղղությունը դեպի Ստամբուլ, սակայն արտակարգ օդանավը վայրէջք էր կատարել Լարնակայում: Օդանավում ռումբ չէր  հայտաբերվել:

Եգիպտոսի արտգործնախարարության հայտարարության մեջ նշված է. «Իբրահիմ Սամահին ահաբեկիչ չէ, նա հիմար է: Թեև ահաբեկիչները նույնպես նորմար մարդիկ չեն, սակայն ի տարբերություն այւս մարդու նրանք հիմար չեն», ասված է Եգիպտոսի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button