Մշակույթ

«Արտավազդ»-ի մրցանակակիրները

Հայտնի են «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները:

«Լավագույն ներկայացում»  է ճանաչվել  Վահե Շահվերդյանի բեմադրած Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի «Մեկ ժամ հիշողություն»-ը:

«Լավագույն կին դերակատար» է ճանաչվել «Շատերից մեկը» ներկայացման դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը (ՀԹԳՄ), իսկ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում հաղթող են ճանաչվել  Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից` Արամ Կարախանյանը («Я здесь») եւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից` Լիպարիտ Ավետիսյանը («Կարմեն»):
Այս տարի «Լավագույն պիեսի» համար մրցանակ է շնորհվել Սամվել Կոսյանի «Դեռ վերջը չէ» գործին:

«Լավագույն երիտասարդ դերասանուհին» պատանի հանդիսատեսի թատրոնից Նառա Սարգսյանն է («Մերսեդես»):
«Լավագույն երիտասարդ դերասանը» Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնից Սամվել Թադևոսյանն է («Էգոիստ»):

Հանձնվել են նաև խրախուսական մրցանակներ:

Վարդուհի Վարդերեսյանի անվան հատուկ մրցանակին արժանացել Ալլա Վարդանյանը (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն):

Արարողության մեկնարկին ներկաները հարգանքի տուրք են մատուցել երջանկահիշատակ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի և երգիչ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Նշենք, որ մրցանակաբաշխությունն  այս տարի նվիրվել է Հայաստանի թատերական գործիչների միության 75-ամյակին:

Կարդացեք նաև

Back to top button