Մշակույթ

Հայաստանում մեկնարկում է ֆրանկոֆոնիայի երկամսյակը

annanazaryan

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում այսօրվանից մայրաքաղաքում, անուհետև նաև հանրապետության մարզերում, կցուցադրվեն ֆիլմեր, կկազմակերպվեն դպրոցական միջոցառումներ ու ֆրանսիական շունչը կտարածվի Երևանից մինչ հեռավոր մարզեր։ Թեման քաղաքն է:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն,  ողջունելով նախատեսված 600-ից ավելի միջոցառումների կազմակերպումը, այսօր վերհիշեց, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի անդամության հայտ է ներկայացրել 2008-ին։ 2012-ին լիիրավ անդամակցելով ՝ տարեցտարի ավելացնում է ձեռնարկների թիվը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր ավելի պակաս հետաքրքրություն կա Ֆրանսերենի նկատմամբ, քան այն ժամանակ, երբ անդամակցության հայտ ներկայացվեց ու հարկ է վերականգնել այն, ասաց դեսպան Շարպանտիեն:

«Ֆրանկոֆոնիան մոտավորապես 80 անդամ ունեցող մեծ ընտանիք է, այն 200 մլն ֆրանսախոս մարդիկ են, ովքեր առօրյայում առնչվում են ֆրանսերենին։ Շուտով Երկիր մոլորակում 600 մլն մարդ կդառնա ֆրանսախոս»,- ասում է Ֆրանսիայի դեսպանը:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար  Շահեն Ավագյանն այսօր հարկ համարեց հիշել Բրյուսելում երկու օր առաջ տեղի ունեցած ահաբեկչությունն ու նշել, որ այն ֆրանկոֆոնիայի արժեքներին ուղղված  լուրջ հարված էր

Կարդացեք նաև

Back to top button