

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձել է իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին:
«ԶԼՄ-ներում թյուրիմացությունը նրանում է, որ հրավերը, որը ստացվել է վերաբերվում է մայիսի 23-28 –ը Ժնևում կազմակերպվող ԱԿՀ բարձր վեհաժողովին լինել համանախահագող՝ ընդամենը յոթ օր: Չգիտեմ ձեզ հիասթափեցրեցի, թե ուրախացրեցի»:
Հարցին, թե արդյոք ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը պաշտոնից ազատվեց ՀՀ ԱՆ նշանակվելու համար, Արմեն Մուրադյանն ասաց. «Որևէ մեկնաբանություն չունեմ, քանի որ առաջին անգամ ձեզանից լսեցի»:




