
Հանրապետության տարածքում`
Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին` կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-25-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևանում՝
Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 27-28-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:





