Միջազգային

Ղրղզա-ուզբեկական վեճը շարունակվում է.ՀԱՊԿ պաշտոնյան մեկնել է սահման

Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին իրավիճակի սրման պատճառով Բիշքեկ է գործուղվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը, հայտնում է ՀԱՊԿ քարտուղարության մամուլի ծառայությունը: Մարտի 22-ին Ղրղզստանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվել է ղրղզա-ուզբեկական սահմանի չսահմանազատված հատվածում ստեղծված իրավիճակը Ջալալաբադի շրջանում:

Որոշում է կայացվել առաջիկա օրերին շարունակել խորհրդակցությունները: Միաժամանակ իրավճակը քննարկվում է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի անդամների միջև հեռախոսազրույցների ձևաչափով` կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ: Sputnik-ի փոխանցմամբ՝ կատարված աշխատանքի մասին ՀԱՊԿ քարտուղարությունը կտեղեկացնի լրացուցիչ:

Ինչպես նախօրեին հայտնել էինք, պաշտոնական Բիշքեկը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Ուզբեկստանի հետ սահմանին ծագած վեճը կարգավորելու խնդրքանքով, հայտնել էր Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևը: Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին  և այժմ ընթանում են քննարկումներ», Ռիա-նովոստի գործակալության փոխանցմամբ, ասել էր Սարիևը՝ ընդգծելով, որ Բիշքեկը պատրաստ է երկխոսության և սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով կարգավորելուն:

Կարդացեք նաև

Back to top button