Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

merkasaruyc-chanaparthՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝
ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ
մերկասառույց է:

Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և
հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մաքրման և մշակման
աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Կարդացեք նաև

Back to top button