Միջազգային

Պան Գի Մունը դատապարտում է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վճռականորեն դատապարտել է Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները. նրա հայտարարությունը զետեղված է համաշխարհային կազմակերպության կայքում։

«Նա իր անկեղծ վշտակցությունն է հայտնում զոհերի ընտանիքներին և զորակցություն հայտնում Բելգիայի ժողովրդին ու կառավարությանը»,- ասվում է կոմյունիկեում։

Պան Գի Մունը նաև հույս է հայտնել, որ հարձակումների մեղավորները կարճ ժամկետներում կենթարկվեն արդարադատության։

Վերջին տվյալներով մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում իրականացված ահաբեկչական հարձակումների զոհ է դարձել 34 մարդ, ևս 250-ը վիրավորվել են:

Կարդացեք նաև

Back to top button