Միջազգային

Երկու պայթյուն՝ Բրյուսելի օդանավակայանում, չորս՝ մետրոյի կայարաններում (լրացված)

լրացված 12.41-ին

Բրյուսելը՝ ահաբեկչական հարձակումների թիրախում։

Պայթյունների շարք բելգիական օդանավակայանում, չորս պայթյուն էլ որոտացել է մետրոյի կայարաններում։ Կան զոհեր եւ վիրավորներ։

Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում որոտացած երկու պայթյունները ավելի քան 13 մարդու կյանք են խլել, մոտ 35 մարդ վիրավոր է։ Պայթյունները որոտացել են մեկնման սրահում։ Օդանանավակայանը լիովին արգելափակված է, դադարեցվել է օդանավակայանի ուղղությամբ տրանսպորտի շարժը, չվերթերը չեղարկվել են։ Ներկայում օդանավակայանի ուղղությամբ շարժվում են հրշեջ, շտապօգնության ծառայության մեքենաներ ու մեծ թվով ոստիկանական ուժեր։ Տերմինալի ապակե ճակատային մասը մասամբ փլուզվել է։

Բելգիայում ահաբեկչական վտանգի մակարդակը հասցվել է առավելագույնի: Նման հայտարարությամբ հանդես է եկել երկրի ներքին գործերի նախարարը:

Բրյուսելի օդանավակայանում պայթյուններն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բրյուսելում հայտնաբերվել է մի քանի պայթուցիկ սարք, որոնք չեն պայթել: Բրյուսելի Զավենտեմի օդանավակայանում երկու պայթյունի հետևանքով փլվել է կախովի առաստաղը։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն պայթյուններ են որոտացել նաեւ  Բրյուսելի մետրոյի միանգամից երկու կայարաններում։ Այնուհետեւ հաջորդել է երրորդ պայթյունը։ The Telegraph-ը հաղորդում է, որ առաջին պայթյունը հնչել է պայթյուն է տեղի ունեցել Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում, որը գտնվում է «եվրոպական» թաղամասի գոտում։

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Շուման կայարանում՝ Եվրահանձնաժողովի և ԵՄ Խորհրդի շենքերի մոտակայքում։ Associated Press-ը հաղորդում է մետրոյի կայարաններում վիրավորների մասին։ Կենտրոնական կայարանից մարդիկ տարհանվում են։ Տեղական իշխանությունները այս որոշումը կայացրել են մետրոյի երկու կայարաններում պայթյուններից հետո։ Բրյուսելի իշխանությունները խնդրում են մարդկանց մնալ տներում:

Բելգիայում ահաբեկչական վտանգի մակարդակը հասցվել է առավելագույնի: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարը:

 

Կարդացեք նաև

Back to top button