Հասարակություն

Twitter-ը նշում է 10-ամյակը

Այսօր լրանում է հայտնի Twitter սոցցանցի 10-ամյակը։

2006 թվականի այս օրն ԱՄՆ-ում տեղի ժամանակով ժամը 20:50-ին կայքի հեղինակներից մեկը` Ջեք Դորսին, ուղարկել է ամենաառաջին հաղորդագրությունը` «Ես ստեղծում եմ իմ Twitter-ը»: Այդ ժամանակից ի վեր սոցկայքը վերածվել է հզոր ցանցային ռեսուրսի, որը կիրառվում է 35 լեզուներով, նրա ամենամսյա լսարանը հասնում է 320 մլն-ի։ Ընկերության գրասենյակները տեղակայված են 35 երկրներում, հաշիվների մեծամասնությունը` 79%-ը, գտնվում է ԱՄՆ-ի սահմաններից դուրս, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ընկերության հոբելյանի նախօրեին Դորսին նշել է, որ Twitter-ն ամենապարզ միջոցն է իմանալու` ինչ է տեղի ունենում այժմ և ինչու է տեղի ունենում:

«Այս ծառայությունը հնարավորություն է տալիս տարածել լուրեր»,- ասել է նա` իր կայքը համեմատելով երեխայի հետ, ով արդեն մեծացել է և շատ ճկուն հարմարվում է նրան, թե ինչպես են օգտատերերը փոխանակվում տեղեկությամբ:

Նրա խոսքով՝ անփոփոխ է մնում միայն մեկ հաղորդագրությունում 140 նիշերի սահմանափակումը:

Կարդացեք նաև

Back to top button