Միջազգային

Իսպանիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 14 ուսանող է զոհվել

avtobusՄարտի 20-ի առավոտյան Իսպանիայում  ավտոբուսի եւ ավտոմեքենայի բախման հետեւանքով 14 մարդ է զոհվել, 18 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, հաղորդում է  The Independent-ը:

Ավտոբուսը, որում Էրասմուս ծրագրի ուսանողներ են եղել, վթարի է ենթարկվել Կատալոնիայի Տարագոնա մարզում: Ավտոբուսը Բարսելոնա էր վերադառնում Վալենսիայից, որտեղ նախօրեին կայացել է ամենամյա Լաս Ֆալյաս տոնը: Տուժածների թվում են Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Իսպանիայի քաղաքացիներ, հիմնականում՝ 22-29 տարեկան երիտասարդներ: Ընդհանուր առմամբ, ավտոբուսում 56 մարդ է եղել:

Ըստ նախնական տվյալների ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել թեթեւ մարդատար ավտոմեքենայի: Վթարը կարող էր տեղի ունենալ վարորդի կողմից ավտոբուսի կառավարումը կորցնելու հետեւանքով:

Կարդացեք նաև

Back to top button