Միջազգային

Ձերբակալվել է Փարիզի ահաբեկչության վերջին կասկածյալը

Բրյուսելի ոստիկանությունը Բի Բի Սի- ին հաստատել է, որ բելգիայի մայրաքաղաքի Մոլենբեկ շրջանում իրականացված գործողության ընթացքում ձերբակալվել է Փարիզի ահաբեկչության գլխավոր կասկածյալներից մեկը՝ Սալահ Աբդեսլամը։

Նա Փարիզում 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչության վերջին կենդանի մնացած մասնակիցներից է։ Որոշ տեղեկություններով՝ նա համարվում է նաեւ այդ հարձակման գլխավոր կազմակերպիչներից։

26- ամյա Սալահ Աբդեսլամը ծնվել է Բրյուսելում, Ֆրանսիայի քաղաքացի է եւ Փարիզից Բելգիա էր փախել նոյեմբերի 13- ին 130 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո։

Կարդացեք նաև

Back to top button