

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց մարտի 15-ին ռուսական զինուժը Սիրիայից դուրս բերելու մասին՝ նշելով, որ ռուսական զինուժն իր առջև դրված առաքելությունը կատարել է: Այսպիսով սեպտեմբերի 30-ից մեկնարկած «Վրեժխնդրություն» կոչվող գործողությունները Սիրիայում 167 օր անց մոտեցան ավարտին: ՌԴ-ի որոշումը հայ փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում: Մի մասը համոզված է, որ Սիրիայում Վլադիմիր Պուտինն իր առջև դրած առանցքային խնդիրներն, իսկապես, լուծել է, ոմանք այս հարցում խիստ վերապահումներ ունեն:
Սիրիայից ռուսական զինուժը դուրս բերելու որոշումը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը որակում է «Ելքի ռազմավարություն»: Ըստ նրա՝ Ռուսաստանը դուրս է գալիս ոչ թե Սիրաիայից, այլ Սիրաիայում ստեղծված իրավաճակից: Եվ դուրս է գալիս, որովհետև իր առջև դրած խնդիրներն, ի վերջո, լուծել է.
«Ռուսաստանի թիվ մեկ նպատակն էր՝ ցույց տալ, որ սա այն երկիրը չէ, որի վրա կարելի է մաքրել ոտքերը: Սա դեռ Ուկրաինայում սկսած ռազմավարության շարունակությունն է, ռազամավարություն, որի նպատակը մեկն է ՝ հասկացնել մյուսներին, որ տարածաշրջանում Ռուսաստանն ունի շահեր, որոնց հետ պետք է հաշվի նստել: Հակառակ դեպքում նա կարող է կտրուկ գործողությունների դիմել: Այս առումով իր առջև դրած խնդիրը Ռուսաստանը լուծեց: Երկրորդ նպատակը՝ ուկրաինական խնդիրը ետ մղել էր, ինչը ևս հաջողվեց Ռուսաստանին: Վերջինին հաջողվեց նաև վերկանագնել սիրիական խճանկարի մաս կազմելու Բաշար Ասադի իրավունքը:
«Անհրաժեշտության դեպքում ընդամենը 24 ժամվա ընթացքում ռուսական զինուժը կարող է վերադառնալ Սիրիա: Ի վերջո, չմոռանանք, որ այս երկրում շարունակում են մնալ ռուսական հակաօդային պաշտպանության հզոր համակարգերը»,-նկատում է Իսկանդարյանը:
Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը չի կիսում այս օրերին շրջանառվող այն տեսակետը, թե Սիրիայից ռուսական զինուժի դուրսբերումն անսպասելի էր: «Պաշտոնական ելույթներում Պուտինը բազմիցս նշել է, որ իր վերջնական նպատակը Սիրիայում մնալը չէ: Ռուսաստանի նպատակների և դրանց իրագործման հարցում դիվանագետը համակարծիք է Իսկանդարյանի հետ: Ռուսաստանի որոշումն, ընդհանուր առմամաբ, նա դրական է գնահատում:
Սիրիայից հեռանալով՝ Ռուսաստանը, Նվասարդյանի բնորոշմամբ, ռազմական գործողությունների փոխարեն հարաբերությունները տեղափոխում է դիվանագիտական հարթություն, ինչն ինքնին դրական քայլ է: «Ռուսաստանը Սիրիայից դուրս եկավ ինչ որ հարցեր լուծելով, բայց նաև հասկանալով, որ կան նաև հարցեր, որոնք լուծել անկարող է»:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի տեսակետն է:
Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Ռուսաստանը չլուծեց գլոբալ խաղացող դառնալու իր առջև դրած գերխնդիրը: Նրան բազմիցս ցույց տվեցին, որ սիրիական խնդիրը վերաբերում է միայն գլոբալ խաղացողներին,-ասում է Ենոքյանը: Թե ինչու իր առջև դրած խնդիրը չլուծած, Ռուսաստանը որոշեց դուրս գալ Աղասի Ենոքյանը չգիտի:
Ռուսաստանի քայլերն անքննելի են, հայ փորձագետները հորդորում են այս փուլում ավելի նրբանկատ ու զգուլշ լինել Հայաստանի կողմից իրականացվող քայլերում: Արման Նվասարդյանի բնորոշմամբ՝ ստեղծված իրավիճակում ռուս-թուրքական հարաբերություններոմ կարող են նոր զիգզագներ առաջացնել, որոնց պետք է պատրաստ լինի Հայաստանը:




