
«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն իրականանում է քրիստոնյաների, եզդիների եւ շիա փոքրամասնությունների ցեղասպանություն Իրաքի եւ Սիրիայի՝ իր կողմից վերահսկվող տարածքներում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է դրա մասին ԱՄՆ կոնգրեսում ընդունված բանաձեւից հետո, որով ջիհադականների կողմից տարբեր փոքրամասնությունների կոտորածները որակվում են ցեղասպանություն։




