

«ԵՏՄ ընթացակարգերի համաձայն, անդամ երկրները պարտավորվել են ԱԱՀ չգանձել, եթե որևէ անդամ երկիր մեկ այլ երկրից ոչ ձեռնարկատիրական նպատակով ապրանք է տեղափոխում».- Ռադիոլուրի հետ զրույցում պարզաբանել է Հանրային կառավարման մասնագետ Կարեն Վարդանյանը: Եվ որպեսզի սա ձեռնարկատիրական գործունեության չվերածվի, յուրաքանչյուր երկիր քվոտաներ է սահմանել: Հայաստանն էլ բացառություն չէ, 11 հազար ապրանքատեսակների համար քվոտաներ են սահմանված:
Հինգ կգ կոնֆետ, սահմանափակ քանակությամբ համակարգիչ, սեղան… և այսպես 11 հազար անուն ապրանքատեսակ: Կառավարությունը քվոտաներ է սահմանել, որոնց համաձայն ապրանքները ԵԱՏՄ երկրներից Հայաստան տեղափոխելիս ԱԱՀ չի գանձվում: Տարին մեկ անգամ անձնական օգտագործման նպատակով ԵԱՏՄ երկրներից մեքենա տեղափոխելիս նույնպես ԱԱՀ չի գանձվի:
Հանրային կառավարման մասնագետ Կարեն Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ ֆիզիկական անձինք ԱԱՀ Հայաստանում չեն վճարում, ԵԱՏՄ երկրներում մեքենան գնում են արդեն ԱԱՀ վճարած:
ԱԱՀ-ի մասին օրենքում առաջարկվող փոփոխությունը պատգամավորական նախաձեռնություն էր՝ կառավարության համահեղինակությամբ, ասում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարիամ Ավետիսյանը։ «ԵԱՏՄ ընթացակարգերի համաձայն՝ անդամ երկրները պարտավորվել են ԱԱՀ չգանձել, եթե որևէ անդամ երկիր մեկ այլ երկրից ոչ ձեռնարկատիրական նպատակով ապրանք է տեղափոխում».- «Ռադիոլուրի» հետ զրույցում նախագծի անհրաժեշտությունն այսպես է պարզաբանում Հանրային կառավարման մասնագետ Կարեն Վարդանյանը։
«Տվյալ դեպքում մենք ավտոմեքենայի հետ կապված հայտնվեցինք մի իրավական դիսոնանսի իրավիճակում: Եթե դուք ձեզ համար բերում եք կոնֆետ ու հարկ չեք վճարում։ Սակայն երբ ավտոմեքենա եք բերում՝ ԱԱՀ եք վճարում»,- ասում է։
Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015թ հունվարի երկուսից: ԱԱՀ — ն, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, գանձվել է, քանի որ Հայաստանում անցումային դրույթներն էին գործում: «Դրույթը, որով նախատեսվում էր, որ ԵԱՏՄ երկրներից ֆիզիկական անձանց կողմից մարդատար ավտոմեքենաների ներմուծման ժամանակ ԱԱՀ գանձվել, ի սկզբանե ուներ ժամանակավոր բնույթ»,- ասում է միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանը։
Մեկ տարի շարունակ ԵԱՏՄ երկրներից մեքենա ներկրելիս գանձվել է ԱԱՀ: 2015թ միայն այս գծով վճարվել է 1,7 մլրդ դրամ ԱԱՀ։ Փորձագետների մի մասը կարծում է, որ պետք է քննարկվի գումարի վերադարձի հարցը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, որը նաև օրենսդրական նախաձեռնության հեղինակներից է, հակադարձում է՝ սա օրենքը հետադարձ ուժով կարգավորելու հարց է։




