Հասարակություն

Սառը ցիլկլոնները ներխուժում են Հայաստան. գյուղոլորտը պաշտպանության է պատրաստվում

hasmikmartirosyan

Սառը ցիկլոնները ներխուժում են հանրապետության տարածք՝ մտահոգության առիթ տալով պտղաբույծներին։ Ռադիոլուրը զրուցել է շահագրիգիռ կողմերի՝ մտահոգ գյուղնախարարության, կորուստ կրող գյուղացու  և եղանակը կանխատեսող մարմնի հետ։

 

Արկտիկական ցիկլոնն ու սառը հոսանքները ներխուժում են Հայաստան: Այսօր ժամը 13:00 դրությամբ՝ հանրապետության տարածքում արևմուտքից նկատվել է արկտիկական սառը օդի բուռն ներհոսք, որն ուղեկցվել է  քամու ուժգնացմամբ առանձին հատվածներում 18-20 մ/վրկ, լեռնային և նախալեռնային մի շարք շրջաններում ձյան, իսկ հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի տեսքով:

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացնելով սպասվող եղանակային պատկերն ընդգծում է, որ հանրապետոթյան տարածք ներթափանցող սառը օդային հոսանքները Արարատյան դաշտին  սպառնաում են նաև ցրտահարությամբ: «Ցրտահարության վտանգ կա՝ մարտի 17-ի լույս 18-ի գիշերը, և Արարատյան դաշտում կանխատեսվում է, որ օդում ջերմաստիճանը նվազի մինչև -2 աստիճան, իսկ հողի մակերևույթին մինչև -4 աստիճան: Ջերմաստիճանի անկում կլինի  Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում՝ գրանցվելով՝ օդում մինչև  -2-3»:

450 տուն և 700 տնտեսություն ունեցող Արմավիրի շրջանի  Հացիկ գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է պտղաբուծությամբ. Մշակում են սալորենի, ծիրանենի, դեղձենի խաղող։ «Ռադիոլուրի» հետ զրույցում Հայցիկի գյուղապետ Արթուր Եղիազարյանը փոխանցում է անհանգստությունը. ծիրանենին արդեն 60-80 տոկոսով բողբոջել է։

Ցրտահարության դեպքում՝ տարեկան 3 հազար տոննա ծիրանի բերք տվող Հացիկի կորուստը կկազմի 2-2.5 տոննա կամ 500 հազար դրամ։ «Այս պահի դրությամբ վտանգ չենք տեսնում։ Եթե իրականանան ԱԻՆ-ի կանախետսումները՝ դա կազդի միայն ծիրանենու վրա, հողի մակերևույթի 5 աստիճան ցրտի պարագայում հնարավոր է ունենանք 50 տոկոս կորուստ, իսկ էլ ավելի ցրտի դեպքում՝ ոչինչ էլ չի պահպանվի»,- ասում է:

Հացիկցին, ըստ գյուղապետի, ցրտահարությունից պաշտպանելու համար պատրաստ է ծխահարել ու ոռոգել այգիները, իսկ արդյունքը որքանով նպաստավոր կլինի՝ Արթուր Եղիազարյանը չի շտապում կանխատեսումներ անել։

Հողագործությամբ և պտղաբուծությամբ զբաղվողներին զուգահեռ՝ ցրտահարության պատճառած վնասից իրենց փորձում են ապահովագրել նաև ջերմոցային տնտեսությամբ զբաղվողներկը «Ռադիոլուրի» հետ զրույցում Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Գագիկ Բաբախանյանը, ով լոլիկ և վարունգ է աճեցնում, տաք եղանակից կտրուկ ցրտին անցումը նույնպես բացասական է համարում, իսկ ընդհանրապես Գեղանիստում, որտեղ հիմանականում վաղահաս կարտոֆիլ են աճեցնում, մտահոգված են հավանական ցրտահարության մասին կանխատեսումից:

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը դեռ չի շտապում խոսել ցրտահարության վտանգի մասին։ Այստեղ սպաում են, թե ինչ եղանակ կլինի այսօր, իսկ արդեն վաղը, եթե հարկ լինի, հանդես կգան նախազգուշացումով ու խորհուրդներով։

Կարդացեք նաև

Back to top button