Միջազգային

ՌԴ նախագահը հրամայել է Սիրիայից զորքերի դուրսբերման գործընթացը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է սկսել Սիրիայից զորքերի դուրսբերման գործընթացը, գրել է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահի խոսքով՝ խնդիրը, որ ինքը դրել էր բանակի առջև, «ամբողջովին իրագործված է»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել նախագահը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը համարում է, որ զորքերի դուրսբերումը խթան կլինի քաղաքական խաղաղ բանակցություններ սկսելու համար:
4204992

Կարդացեք նաև

Back to top button