

Նոր կուսակցություն ստեղծելու մտադրությունն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հաստատել է ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ու փոքր-ինչ մանրամասնել, թե ինչպես է տեսնում այս ուժի անելիքն ու դերակատարությունը քաղաքական դաշտում: «Ռադիոլուրը» նաև կարծիքներ է լսել, թե ինչպես են քաղաքական նոր հայտին վերաբերվում խորհրդարկանական մեծամասնության ներկայացուցիչները կամ ինչպես են բաժանումը գնահատում ԲՀԿ-ում:
Նորաստեղծ կուսկացությունների շարքն առաջիկայում կհամալվի ևս մեկով: Թե ինչ անվանումով, ինչ ծրագրերով ու գաղափարներով ՝ առայժմ պարզ չէ: Այսօր դեռևս ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հորդորում է ծրագրերին սպասել, առյաժմ միայն հաստատում է նոր կուսակցություն ստեղծելու և 2017-ի ընտրություններին մասնակցելու մտադրությունը: Ասում է՝ ինչ-որ բան ապացուցելու կամ որևէ հարցում արդարանալու խնդիր չունի։
Բոլոր հարցերի պատասխանները, ըստ Օսկանյանի, կտան կուսկացության ծարգիրն ու գաղափարները: Թե երբ դրանք կներկայացվեն, առայժմ չի հստակեցվում: Ինչ վերաբերում է ամենից շատ տրվող հարցին, ապա հանրապետության երկրորդ նախագահից տարանջատվելու խնդիր նախկին արտգործնախարարը չունի, բայց նաև չի հաստատում շրջանառվող այն ենթադրությունը, թե ստեղծվելիք կուսակցության համակիրներից մեկը Ռոբերտ Քոչարյանն է։ «Քոչարյանն այս կուսակցության հետ կապ չունի, բայց ես ինձ չեմ դնելու այն վիճակի մեջ, որ անընդհատ ինձ տարանջատեմ Քոչարյանից: Ես այդպիսի խնդիր չունեմ: Վարդան Օսկանյանի ռեսուրսով եմ պատրաստվում ժողովրդի քվեն ստանալ, մեր անելիքներով ու մեր ծրագրով»:
Նորաստեղծ կուսակցության ասելիքին, ծրագրերին քաղաքական դաշտի հիմնական դերակատարները դեռ սպասում են: Առայժմ կարող են գնահատել միայն մտադրությունը: «Ռադիոլուրի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայանը տեսակետ հայտնեց, որ կայացած քաղաքական գործիչների քաղաքական նախաձեռնությունները ողջունելի են: «Կարող եմ միայն ողջունել այդ քայլը: Ուրախ եմ, որ կայացած քաղաքական գործիչը հենց կուսակցություն ձևավորելու միջոցով է ցանկանում ակտիվացնել իր գործունեությունը»:
Հնարավոր մրցակցությունը ՀՀԿ- ին չի անհանգստացնում, ընդդիամդիր դաշտում թարմացումն ու առողջացումը, ըստ Բաղդասարյանի, ցանկալի է համարվում: «Մնում է հաջողություն մաղթել, բայց Օսկանյանը կարծես թե կուսակցություն ուներ, կարող էր այդ կուսակցությունն ուժեղացնել, ընդլայնել..: Բայց դա իրենց որոշելիքն է»:
Կուսակցությունը, որը մինչ այժմ ու դեռևս ներկայացնում է Վարդան Օսկանյանը խորհրդարանում, ԲՀԿ-ն էր: Քաղաքական նոր ուժի ստեղծումով նախկին արտգործխնախարարը կլքի ԲՀԿ շարքերը: Նոր ուժ նախաձեռնելու հայտարարությունը խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի համար անակնկալների շարքից չի եղել, մտադրության մասին ոչ թե մամուլից, այլ հենց Օսկանյանից է տեղելկացել:
Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ խմբակցությունից Վարդան Օսկանյանի թիմ անցնողներ կլինեն: Առանց լրագրողների հուշման թվարկելով հնարավոր հեռացողներին՝ հորդորում է մեծ ինտրիգներ չփնտրել:
Թերապիայի ճանապարհով գնալը մեծ օգոտներ չտվեց, ու ԲՀԿ-ում հասկացել են , որ չպետք է խուսափել նաև կտրուկ վիրահատական միջամտություններից: Նաիրա Զոհրչաբյանն ասում է՝ հենց այդ մոտեցմամբ էլ առաջնորդվում են բոլոր այն դեպքերում, երբ այս կամ այն գործչի քայլերը հակասում են կուսակցության ծրագրերին:




